Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:56 23-06-2021

ԵՊՀ-ի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի օտարման գործընթացն առայժմ կասեցվել է

Մեր հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, առայժմ կասեցվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ գործընթացները:

Հիշեցնենք, որ օտարման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի էր դարձել այն ժամանակ, երբ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը հարցում էր ուղարկել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե, որը, ի պատասխան, հաստատել էր, որ ԵՊՀ-ի մի հատվածի օտարման հարցը քննարկման փուլում է:

Ի դեպ, այս գործընթացին կտրականապես դեմ էր արտահայտվել ԵՊՀ-ն՝ նշելով, որ համալսարանի հետ այդ առաջարկը չի քննարկվել, և որ Երևանի պետական համալսարանը նախկինում երկու անգամ արդեն մերժել է նշված գույքի օտարման վերաբերյալ առաջարկությունները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով