copy image url
Միտք 3 տարի առաջ - 00:00 22-01-2023

Ենթադրաբար, ԵՊՀ-ի նոր մարքեթոլոգը պետք է զբաղվի ԵՊՀ-ի գույքի և շենքերի վաճառքով․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵՊՀ-ն մարքեթոլոգ է փնտրում:
Ի՞նչ է վաճառելու ԵՊՀ-ն:

Հաշվի առնելով նախասիրությունները, ԵՊՀ-ն կարող է հասարակությանն առաջարկել սորոսականություն, խաբեբայություն, անգրագիտություն, արհեստական սնանկություն կազմակերպելու և սեփական երեխաներին ալիմենտ չտրամադրելու արվեստ, միջազգային լրտեսություն ....

Սակայն, կարծում եմ, որ ԵՊՀ-ն մարքեթոլոգ է փնտրում այլ նկատառումներով: Ենթադրաբար, ԵՊՀ-ի նոր մարքեթոլոգը պետք է զբաղվի ԵՊՀ-ի գույքի և շենքերի վաճառքով: Կարծում եմ, որ այլ նպատակներ ԵՊՀ-ի մարքեթոլոգն ունենալ չի կարող:

ՀԳ1. ԵՊՀ-ի ղեկավարությանն առաջարկում եմ հայտարարությունները տեղադրել list.am կայքում, քանզի այն շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում:
ՀԳ2. Լիահույս եմ, որ հաջորդ հայտարարությամբ ԵՊՀ-ն ոչ թե մարքեթոլոգ, այլ ռեկտոր է փնտրելու»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ