copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:37 22-06-2021

ՀՀ տարածքում գործող և մեծամասամբ արևմուտքի կողմից ֆինանսավորվող մի շարք իրավապաշտպան ՀԿ-ներ պասարկում են իշխող քաղաքական ուժի շահերը․ Փաստ

«Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքում պարբերաբար հրապարակվում էին տեղեկություններ, տեսանյութեր, դիտորդական խմբերի ու վստահված անձանց կողմից հնչած ահազանգեր այն մասին, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, ապօրինություններ, ընդհուպ՝ զինվորներին բացահայտ ուղղորդելու դեպքեր։

Սակայն ուշագրավ է, որ ՀՀ տարածքում գործող և մեծամասամբ արևմուտքի կողմից ֆինանսավորվող մի շարք իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնք ժամանակին Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրությունների ժամանակ նույնիսկ ամենափոքր դիպվածի առնչությամբ կուրծք էին ծեծում և աղաղակում էին ընտրախախտումների մասին, այս ընտրությունների ժամանակ լիակատար լռություն էին պահպանում՝ չարձագանքելով գեթ մեկ ահազանգի։ Ավելին, այդ ՀԿներից մեկի ներկայացուցիչը ընտրատեղամասում ընդդիմության ներկայացուցչի նկատմամբ նույնիսկ սադրիչ գործողություններ էր իրականացնում՝ ակնհայտորեն սպասարկելով Փաշինյանի ու նրա թիմի շահերը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսավորմամբ այդ կառույցները առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա ռեժիմով հիացմունքի հայտարարություններ են անելու ընտրությունների «անաչառության, բարձրակարգության ու անթերիության մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից