copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:36 17-04-2023

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողները մեծամասամբ 25-30 տարեկան երիտասարդներ են

Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողները մեծամասամբ ոչ թե մեծահասակներ են կամ միջին տարիքի անձինք, այլ երիտասարդներ են՝ մոտավորապես 25-30 տարեկաններ, ովքեր քաղաքացիությունից հիմնականում հրաժարվում են՝ բանակում չծառայելու և բանակից ազատվելու համար։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն՝ անդրադառնալով վիճակագրությանն, ըստ որի 2018-2022 թթ-ին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 26 470 մարդ։

Նա նաև նշեց, որ քաղաքացիությունից հրաժարվողների 80 տոկոսը գնում է դեպի Ռուսաստան, շատ քիչ մասը՝ 5-6 տոկոսն է, որ գնում է Եվրոպա, մոտ 5 տոկոս էլ ԱՄՆ․

«Հատկանշական է, որ 2022-23 թթ․-ին Ռուսաստանից էլ մոտավերապես 17-20 հազար մարդ է քաղաքացիությունից հրաժարվել՝ հօգուտ Հայաստանի։ Նրանց հեռանալու պատճառն էլ նույնն է՝ չենթարկվեն մոբիլիզացիայի՝ Ուկրանինայի դեմ պատերազմի ժամանակ, ինչպես նաև խուսափել սանկցիաներից։

Այսինքն, Հայաստանի քաղաքացիությունը իրենց հնարավորություն է տալու մեկնելու Եվրոպա, ինչը չի կարող անել ՌԴ քաղաքացին։ Հատկանշական է, որ չնայած ռուս-ուկրաինական պատերազմին՝ ՀՀ-ից հօգուտ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվողներ կան, բանն այն է, որ նրանք համոզված են, որ այնտեղ նրանք չեն զորակոչվի»։

Նա ընդգծեց, որ ասել, թե սրա պատճառը հիմնականում մեր անվտանգային համակարգի փլուզումն է, այնքան էլ ճիշտ չի լինի։ «Նման երևույթ նախկինում էլ է եղել, այդուհանդերձ, սրա պատճառն այն է, որ բանակում իրավիճակն այնքան բարվոք չէ, որ մարդիկ ցանկություն ունենան, ձգտել գնալ-ծառայելու, ինչը մենք տեսնում ենք մի շարք այլ երկրների բանակներում, որտեղ մարդիկ հերթագրվում են, որպեսզի գնան, ծառայեն, քանի որ բանակում ծառայելը իրենց շատ առավելություններ ու արտոնություններ է տալիս։

Իսկ մեզանում բանակ գնալը հասարակ բնակչի հայացքում հավասարազոր է հիվանդանոց կամ բանտ գնալուն։ Ուստի, մարդիկ հնարավոր ամեն բան անում են, որ իրենց երեխան խուսափի բանակ գնալ, որովհետև դա հետագայում նրանց համար խնդիրներ է առաջացնելու, եթե, իհարկե, երեխան ողջ մնա»։

Նա նաև ընդգծեց, որ նրանք, ովքեր ՌԴ-ից ՀՀ քաղաքացիություն են ստանալու՝ պարտավորված չեն լինելու ծառայելու մեր բանակում, քանի որ նոր են քաղաքացիություն ստանում, մյուսն մասն էլ արդեն բավական բարձր տարիքային խմբում են կամ հայեր չեն։

«Միաժամանակ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող հայերը Ռուսաստանում հազիվ թե զորակոչվեն, կամ նրանք համոզված են, որ այլ ճանապարհով լուծում կկարողանան տալ հարցին»։

Սոցիոլոգը կարծում է նաև, որ Հայաստանը պետք է կարողանա օգտվել առիթից և օգտագործել ՌԴ-ից էմիգրանտների Հայաստանում ներկայությունից, քանի որ հենց իրավիճակը փոքր-ինչ կայունանա, նրանք վերադառնալու են Ռուսաստան։ «Իսկ մենք պոպուլիացիայի խնդիր ունեցող ազգ ենք»։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
23:30 Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա