copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:32 20-06-2021

Չինացի պաշտոնյան COVID-19-ի վերաբերյալ տվյալներով փախել է ԱՄՆ․ ԶԼՄ-ներ

Չինաստանի պետական ​​անվտանգության փոխնախարար Դուն Ցզինվեյն այս տարվա փետրվարին Չինաստանից փախել է Միացյալ Նահանգներ։ Այս մասին հաղորդում է Daily Beast-ը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պաշտոնյան ԱՄՆ-ին տեղեկատվություն է տրամադրել Վուհանի վիրուսաբանության ինստիտուտի մասին, ինչը փոխել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիրքորոշումը կորոնավիրուսի ծագման վերաբերյալ:

ԱՄՆ պետքարտուղարությունը չի պատասխանել պարբերականի կողմից մեկնաբանություն ստանալու խնդրանքին:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության զեկույցը, հայտնել էր, որ Վուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք աշխատակիցներ լուրջ հիվանդացել են 2019-ի նոյեմբերին, նախքան նոր տեսակի կորոնավիրուսի մասին առաջին հաղորդագրությունների հայտնվելը: Հրապարակման համաձայն՝ հետախուզական զեկույցը կշիռ է ավելացնում Վաշինգտոնի կոչերին՝ հետաքննություն անցկացնել չինական լաբորատորիայում կորոնավիրուսի հնարավոր արտահոսքի վարկածի վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետախուզությանը հանձնարարել է 90 օրում զեկուցել հարուցիչի ծագման հետաքննության արդյունքների մասին:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել