copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:49 20-06-2021

Լեհաստանը ուժեղացնելու է ՆԱՏՕ-ի սահմանները թուրքական անօդաչու թռչող սարքերով

Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեվ Ռաուն հայտարարել է թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերով ՆԱՏՕ-ի դիրքի ամրապնդելու մասին:

«Մենք վստահ ենք, որ դրանք կբարելավեն լեհական բանակի ներուժը և կօգնեն ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները», - ասել է նա Anadolu-ին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով՝ Լեհաստանը և Թուրքիան իրենց սահմաններին բախվում են «անվտանգության սպառնալիքների»:

Ռաուն նաև կարծիք է հայտնել, որ միայն Անկարայի և Արևմտյան Բալկանների երկրների անդամակցությունը ԵՄ-ին կնպաստի համագործակցության լիարժեք զարգացմանը՝ «Եվրոպայում կայունություն և բարգավաճում ապահովելու համար»:

Մայիսին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը հայտարարել էր, որ Վարշավան Թուրքիայից կգնի 24 Bayraktar TB2 անօդաչու սարք:

Բացի այդ, հաղորդվել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի օդային պարեկային առաքելության շրջանակներում Լեհաստան կուղարկի F-16 կործանիչներ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել