copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:22 20-06-2021

Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն օտարերկրյա 8 և տեղական 19 կազմակերպութոյւններ․ Տիգրան Մուկուչյան

Մամուլի ասուլիսի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային և օտարերկրյա 8 կազմակերպությունների 483 և տեղական 19 կազմակերպությունների 8749 դիտորդներ։

Նա նշել է,որ ընտրական տեղամասերում տեղադրված են տեսախցիկներ և 1500 տեղամասային կենտրոններից իրականացվում է քվեարկության ընթացքի, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի ուղիղ ժամանակային ռեժիմում հեռարձակում։

«Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 61 օտարերկրյա քաղաքացիներ։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են տեղական 68 զանգվածային լրատվամիջոցների 745 ներկայացուցիչ և 50 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների մոտ 135 ներկայացուցիչ»,- ասել է Մուկուչյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում