copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:10 13-09-2021

Բոլոր աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետներում և պատշաճ կերպով. Տիգրան Մուկուչյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Համապետական արտահերթ ընտրությունները կազմակերպչական առումով էականորեն տարբերվում են հերթական ընտրությունից, քանզի արտահերթ անցկացվող ընտրության աշխատանքի ծավալը չի նվազում, բայց նվազում է ժամանակը»,- իր խոսքում նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մուկուչյանը հավելեց, որ 2021թ. ապրիլին ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացը հեշտացնելու նպատակով կատարվել են փոփոխություններ. «Այստեղ տեղին չէ օգտագործել «հեշտացնել» եզրույթը , քանի որ հանրային իրազեկումն անհրաժեշտ էր իրականացնել լիարժեք և պատշաճ, կարճ ժամկետներում նորովի ներկայացնել ընտրական գործընթացի մասնակիցների ուղեցույցները, մշակել և ներդնել նոր ծրագրային լուծումներ :

«Ընտրություններից հետո կարող ենք փաստել, որ նշված աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետներում և պատշաճ կերպով»,-նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաև հանձնաժողովի անդամների վերապատրաստման ընթացակարգին, խոսեց հանրության իրազեկման նպատակով կազմված գովազգային հոլովակներից, պաստառներից, ներկայացրեց թվային տվյալներ ընտրական գործընթացում նոր ներդրված սարքավորումների մասին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում