copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:52 19-06-2021

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից դուրս է բերելու իր զորքերի և զենքի մի մասը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսել է ամերիկյան զորքերի և զենքի մի մասի դուրսբերումը Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից, գրում է The Wall Street Journal-ը:

Ըստ թերթի՝ Վաշինգտոնը Իրաքից, Հորդանանից, Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից տեղափոխելու է Patriot զենիթահրթիռային համալիրի ութ մարտկոց: Բացի դրանից՝ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից դուրս է բերելու THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային պաշտպանության համակարգը: Ռազմական ինքնաթիռների մի մասը նույնպես տեղափոխվելու է տարածաշրջանից:

Զենքից բացի՝ հարյուրավոր ամերիկյան զինվորականներ են տեղափոխվելու Մերձավոր Արևելքից: Այդ ամենի նպատակը զինված ուժերը վերաուղղորդելն է՝ Չինաստանի և Ռուսաստանի մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Աղբյուրները պնդում են, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հունիսի 2-ին տեղեկացրել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին ամերիկյան իշխանությունների այս ծրագրերի մասին: