Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 12:15 18-06-2021

Սամուել Սևյանը՝ Տ․ Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված մրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային շախմատի մրցաշարը։

Մրցաշարին մասնակցում էին 114 շախմատիստ․ մասնակիցների թվում էին ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Սամուել Սևյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը։

9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Սամուել Սևյանը։ 7,5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարպես Գևորգ Ալավերդյանը, իսկ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։ Մրցաշարում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ։ Կանանց պայքարում ուժեղագույնն էր կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը։ Մինչև 16 տարեկանների պայքարում լավագույն արդյունքը գրանցեց Էմին Օհանյանը, իսկ մինչև 14 տարեկան շախմատիստների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Էդգար Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ