copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 23:40 13-04-2023

Սամուել Բեքեթ. «Յուրաքանչյուր բառ ասես ավելորդ բիծ լինի լռության և դատարկության վրա»

Իռլանդացի դրամատուրգ, արձակագիր, բանաստեղծ Սամուել Բեքեթը 20-րդ դարի գրական լեգենդ է: 1906-ի ապրիլի 13-ին Իռլանդիայի Դուբլին քաղաքում ծնված Բեքեթի կյանքն ու ստեղծագործությունը լի են հետաքրքիր փաստերով և պատմություններով:

Բեքեթը մեծացել է միջին խավի ընտանիքում, հաճախել Դուբլինի Թրինիթի քոլեջը, որտեղ սովորել է ֆրանսերեն, իտալական և անգլիական գրականություն։ Ավարտելուց հետո տեղափոխվել է Փարիզ՝ ֆրանսիական գրականություն ուսումնասիրելու, և ընկերացել է Ջեյմս Ջոյսի հետ, որ հետագայում մեծ ազդեցություն ունեցավ նրա գրականության վրա։ Սակայն Բեքեթի սերտ հարաբերությունները Ջոյսի և նրա ընտանիքի հետ սառեցին, երբ նա մերժեց Ջոյսի դստեր՝ Լյուսիայի սիրահետումները։

1930-1940-ական թվականներին գրել է իր առաջին վեպերն ու պատմվածքները։



Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեքեթը եղել է ֆրանսիական դիմադրության “Réseau Gloria” խմբի անդամ: Հենց այդ ժամանակ նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ Սյուզան Դեշևո-Դյումեսնիլին, որ նույնպես աշխատում էր Դիմադրության համար։ 1949-ին պարգևատրվել է մարտական խաչով։ Պատերազմի ընթացքում ձեռք բերած փորձառությունը, անկասկած, ձևավորեց նրա աշխարհայացքն ու ազդեց հետագա ստեղծագործությունների վրա։

Բեքեթն ու Դեշևո-Դյումենիլն ամուսնացան միայն 1961-ին։

Պատերազմից հետո Բեքեթը սկսեց գրել պիեսներ, այդ թվում՝ իր հայտնի «Գոդոյին սպասելիս» պիեսը, որի պրեմիերան կայացավ 1953-ին։ Այս պիեսը այժմ էլ համարվում է ժամանակակից թատրոնի գլուխգործոց։ Պիեսում ներկայացված երկու կերպարները սպասում են Գոդո անունով խորհրդավոր կերպարին, որ երբեք չի ժամանում: Չնայած իր ոչ ավանդական կառուցվածքին և սյուժեի բացակայությանը՝ պիեսը քննադատական և կոմերցիոն հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում: Պիեսների հաջողություններից հետո նա սկսեց աշխատել որպես թատերական ռեժիսոր, բայց շարունակեց գրել պիեսներ և վեպեր իր ողջ կյանքի ընթացքում՝ ուսումնասիրելով մահվան, հուսահատության և մարդկային գոյության ունայնության թեմաները։ Նա գրել է և՛ անգլերեն, և՛ ֆրանսերեն: Նրա որոշ գործեր սկզբնապես հրատարակվել են ֆրանսերեն՝ նախքան անգլերեն թարգմանվելը։



Նա հայտնի է եղել որպես ինքնամփոփ ու լռակյաց մարդ և այդ առիթով ասել է՝ «Յուրաքանչյուր բառ ասես ավելորդ բիծ լինի լռության և դատարկության վրա»։

Բեքեթը 1961-ին Խորխե Լուիս Բորխեսի հետ կիսել է առաջին “Prix International” («Միջազգային մրցանակը»), իսկ 1969-ին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։

Սամուել Բեքեթի ստեղծագործությունները քննադատողները հաճախ վկայակոչում էին ինչ-որ գունեղ արձակ: Մելվին Մեդոքսը Բեքեթի մասին գրել է. «Նա թափառում է սյուրռեալիստական դարձած մառախլապատ ճահիճների մեջ, խոսում է իր վատ երազների փոքրիկ մարդկանց հետ»։ Եվ այսպիսի բազում գրախոսություններ, բայց ոչ մի գրախոս չկարողացավ ներկայացնել Բեքեթի գրելու եզակի ուժը, նրա կողմից «այն լեզվի օգտագործումը, որում սովորական խոսքի դատարկությունը լցված է նոր զգացմունքներով»,-գրում է Սմիթը։

Բեքեթը մահացավ Փարիզում 1989թ. դեկտեմբերի 22-ին, 83 տարեկան հասակում:

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի