copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:10 17-06-2021

Եկել է մեր ժամանակը․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է ապահովել անվտանգություն, մարդկանց համար՝ բարեկեցիկ կյանք: Երևանի Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավոր առաջադրված Իվետա Տոնոյանը:

«Մեր հայրենիքում տեղի են ունենալու ընտրություններ, և մեր ժողովուրդն իր որոշիչ քվեով պետք է որոշի, թե ինչ ապագա է ունենալու մեր երկիրն առաջիկա տարիների համար: Այս ընտրությունները պարզապես խորհրդարանական ընտրություններ չեն: Այս ընտրությունները հայրենիք ունենալու և չունենալու ընտրություններ են: Եվ մենք բոլորս պետք է քվեարկենք՝ հանուն բարգավաճ Հայաստան ունենալու գաղափարի»,-ասաց Տոնոյանը:

Նա շեշտեց՝ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել խոսքի ու գործի համապատասխանության դիրքերից՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ չի տվել խոստում, որն իրականություն չի դարձրել: «Ինչպես ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ եկել է մեր ժամանակը»,- ասաց Իվետա Տոնոյանը

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի