copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:26 17-06-2021

Մանվել Խաչատրյանը նշանակվել է Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն

Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն է նշանակվել դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանը:

«Բոլորիս մաղթում ենք բարի երթ և բեղմնավոր գործունեություն։ Թող նոր ընթացքը զուգորդվի լի դահլիճներով և չմարող ծափահարություններով»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ թատրոնից հայտնել էին, որ հունիսի 15-ին ավարտվել է Մնջախաղի թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի պաշտոնավարման ժամկետը:

«Վերջին 10 տարում, սկզբում որպես տնօրենի օգնական, այնուհետև՝ տնօրեն, Արամ Խոջոյանն իր երիտասարդական ավյունով և աշխատունակությամբ մեր թատրոնը բարձրացրեց մի նոր մակարդակի, և ապացուցվեց, որ մնջախաղի արվեստը խորությամբ իմացող ու մենեջմենթի նրբությունները խելացի կիրառող տնօրենը պետք է արձանագրեր այնպիսի արդյունքներ, որպիսիք չենք ունեցել թատրոնի 47-ամյա պատմության ընթացքում:

Մենք թատրոնում նրան Արամ ենք դիմում: Այդպես ինքն էր ուզում: Եվ բնական է, որ թատրոնում պիտի ձևավորվեր ընտանեկան մթնոլորտ:

Շնորհակալություն, Արամ ջան»,-նշել էր թատրոնի անձնակազմը:

Մանվել Խաչատրյանը ծնվել է 1981 թվականի ապրիլի 12-ին: Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2008 թվականից աշխատում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր:

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ա. Չեխովի «Օ մադամ, Օ միսյե» (Գրիշկա և Լիվանով), Ռ. Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» (Մարկո), Գ. Սլուցկու «Մոլագարը» (Մոլագար), Պ. Գլադիլինի «Ուրիշ մարդը» (Նա), Կ. Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Տոֆֆոլո), Ն. Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Ս. Դովլաթովի «Աբանամատ» (Տոլիկ), Ա. Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Ժորժ), Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» (Պետյուն), Դարիո Ֆոի «Ազատ զույգը» (Տղամարդ), Ա. Կուլիչկովի և Ս. Շևչենկոյի «9 ամիս» (անսպասելի հղիացած), Ն. Էրդմանի «Ինքնասպանը» (Հայր Ելպիդ), Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Բենվոլիո), Գ.Դորիի «Փղերի երկար ուղին» (Մարկո), Հովհ. Թումանյանի «Քաջ Նազարը» (Հարսանքատեր, գյուղացի), Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» (Արջամուկ) և այլն։

2012 թվականին «Մոլագարը» ներկայացման մեջ Մոլագարի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը