copy image url
Ավելին 5 տարի առաջ - 15:38 13-06-2021

Թուրքիայում ուկրաինացի մոդելը իր ընկերոջ հետ վիճաբանությունից հետո ընկել է պատուհանից

Ուկրաինացի մոդել Անժելիկա Սրաբյանցը Ստամբուլում ընկել է հինգերորդ հարկի պատուհանից:

Աղջիկն ծանր վնասվածքներից մահացել է շտապօգնության մեքենայում:

Ըստ Strana.ua-ի՝ մինչ այդ Սրաբյանցը վիճել էր իր ընկերոջ՝ շներ վարժեցնող Բուրակ Էրժանի հետ:

Հունիսի 11-ի երեկոյան ռեստորանում հանդիպելուց հետո սիրահարները վիճաբանել էին խանդի պատճառով, ուկրաինուհին բռունցքով հարվածել էր տղայի դեմքին։ Հետո աղջիկը տղայի հետևից վերելակ է մտել:

Թուրքի խոսքով՝ մուտք գործելով բնակարան՝ նրանք շարունակել են վիճել: Էրժանը գնացել է լոգարան, իսկ մոդելը դուրս է վազել պատշգամբ և կախվել ճաղավանդակից: Հետո նա շտապել է պատշգամբ, բռնել Սրաբյանցի ձեռքը, բայց աղջիկը սայթաքել է և ընկել։

Ստամբուլի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ բնակարանում թմրանյութ է հայտնաբերվել: Տղամարդուն կալանավորել են կանխամտածված սպանության կասկածանքով, բայց հոդվածը կարող է վերափոխվել:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել