copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 10:20 30-11-2025

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած վիճաբանությունից, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել «Մանումենտցի Դավիթիկ»-ը. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարրության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները պարզել են նոյեմբերի 28-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հրազենային վնասվածքներով տեղափոխված «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ Դավիթ Իսպիրյանը ինչ ախտորոշմամբ և որտեղից է տեղափոխվել:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Դ. Իսպիրյանը հրազենային վնասվածքը ստացել է Թբիլիսյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ և նա հիվանդանոց է ընդունվել «որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Երևանի քրեական վարչութունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի փաստով սպանության փորձի հատկանիներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» էր տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը