copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:15 10-06-2021

ԱՄՆ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության. Բայդեն

ԱՄՆ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության և ցանկանում է ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ ունենալ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքով:

«Մեր երկու երկրներն անհավանական պատասխանատվություն ունեն, այդ թվում՝ ռազմավարական կայունության և զենքի վերահսկման հարցում: Ես լրջորեն եմ վերաբերում այս պատասխանատվությանը: Բայց ես պարզ հասկացրել եմ, որ ԱՄՆ-ն լուրջ պատասխան կտա, եթե Ռուսաստանի կառավարությունը ներգրավվի ԱՄՆ-ին վնասելու գործողությունների մեջ»,- ասել է Բայդենը:

Ըստ Ամերիկայի նախագահի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա իր գործընկերոջը կհասկացնի, որ «ժողովրդավարական պետությունների ինքնիշխանության ոտնահարումը» կարող է հետևանքներ ունենալ:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից