copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:42 06-09-2021

Ադրբեջանը նպատակն ունի Հայաստանին դուրս մղել Արցախի հետ կապված հարցերի քննարկումներից. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հարցը կարգավորվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ձևաչափով։

Եթե իրականում նման գործընթաց կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, ապա դա նշանակում է, որ փորձ է արվելու Հայաստանը աստիճանաբար դուրս է բերել Արցախի հետ կապված պրոցեսներից։

Պարզ ասած, նույնիսկ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ենթադրում էր, որ Արցախի հետ կապված հարցերը կարգավորվելու են եռակողմ ձևաչափով, խոսքը հրադարարի հաստատման ու դրանից բխող քայլերի մասին է։

Սակայն Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից և այն շարունակվի ՌԴ-Ադրբեջան երկկողմ ձևաչափով»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին