copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:36 08-06-2021

Միասնական քննությունները մեկնարկում են

Այսօր՝ հունիսի 8-ին, հանրապետությունում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները:

ԳԹԿ-ի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր դիմորդները քննություն են հանձնելու «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

«Ընդհանուր առմամբ միասնական քննություն է հանձնելու 1505 դիմորդ, որից 186-ը աշխարհագրություն, 1288-ը կենսաբանություն և 31-ը՝ համաշխարհային պատմություն:

Մարզերի 11 քննական կենտրոնում քննություն հանձնողների նախնական թիվը 1016 է, որից 157-ն աշխարհագրություն է հանձնելու, 832-ը՝ կենսաբանություն և 27-ը՝ համաշխարհային պատմություն:

Մայրաքաղաքում քննական կենտրոնները 4-ն են, դիմորդների ընդհանուր թիվը՝ 489: Նրանցից 29-ն աշխարհագրություն է հանձնելու, 456-ը՝ կենսաբանություն և 4-ը՝ համաշխարհային պատմություն: Քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ:

Ավարտից քիչ անց՝ ժամը 13.00-14.00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 13-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն»:

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը