copy image url
Միտք 5 տարի առաջ - 20:07 27-07-2021

Ընդունելության քննությունները՝ որպես բարձրագույն կրթության մասին ոլորտի պատասխանատուների պատկերացումների ցուցիչ

Այս տարվա բուհական ընդունելության քննությունների նոր կարգը, համաձայն որի՝ դիմորդը կարող է դիմել միայն մեկ բուհի մեկ մասնագիտության համար, ի ցույց է դնում Հայաստանի Հանրապետության կառավարության և հատկապես բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների մակերեսային պատկերացումները մասնագիտության ընտրության վերաբերյալ: Նոր կարգը թույլ է տալիս դիմել միայն մեկ բուհի մեկ մասնագիտության ընդունելության մրցույթին մասնակցելու համար, ինչը անհեթեթություն է, որովհետև նույն մասնագիտությունը կա տարբեր բուհերում, և դիմորդը պետք է հնարավորություն ունենար ընտրել նույն մասնագիտությունը տարբեր բուհերում: Իսկ ընդունելության նոր կարգը սահմանափակում է մասնագիտության ընտրությունը մեկ բուհի շրջանակում: Փաստորեն, ընդունելության նոր կարգը դիմորդին ստիպում է առաջնորդվել ոչ այնքան մասնագիտության, որքան բուհի ընտրությամբ: Սա թաքնված ուղղորդում է, այլ կերպ ասած` մանիպուլյացիա:

Իսկ ի՞նչ նպատակով են կրթության ոլորտի պատասխանատուներն իրականացնում այս թաքնված մանիպուլյացիան: Ամփոփելով այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները` նրանք կարող են հայտարարել, որ, դիցուք, x բուհի y մասնագիտության համար դիմել է շատ քիչ մարդ, և այդ ֆակուլտետը կամ բաժինը պետք է փակվի կամ միավորվի մեկ այլ ֆակուլտետի հետ: Մինչդեռ բացառված չէ, որ մեկ այլ բուհում այդ նույն մասնագիտությունը լինի շատ պահանջված, քանի որ դիմորդը ստիպված իր ընտրությունը սահմանափակել է բուհով: Հետևաբար, նման պատկերի պատճառը ոչ թե մասնագիտության քիչ պահանջված լինելն է, այլ ընդունելության նոր կարգը, որը թույլ չի տվել դիմել նույն մասնագիտության համար` տարբեր բուհերում ընդունելության մրցույթին մասնակցելու համար: Այսինքն՝ կառավարությունը և հատկապես կրթության ոլորտի պատասխանատուներն այս մանիպուլյացիայի միջոցով ստեղծել են իբրև թե բավարար հիմքեր Հայաստանում գործող որոշ բուհեր կամ ֆակուլտետներ փակելու կամ միավորելու համար: Եթե ընդունելության այս տարվա արդյունքներն օգտագործվեն կառավարության կողմից միավորման կամ փակման նմանատիպ որևէ նախաձեռնության հիմնավորման մեջ, ապա վստահաբար կարելի է պնդել, որ այս տարվա ընդունելության քննությունների կարգը հատուկ մշակվել և ներդրվել էր ոչ թե դիմորդների իրավունքների արտահայտման առավել լայն հնարավորություններ ապահովելու համար, այլ հետագայում որոշ բուհերի և ֆակուլտետների արհեստական միավորման գործընթաց սկսելու նպատակով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում