copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:00 03-06-2021

Ստեփանակերտում նոր բազմաբնակարան շենք է կառուցվում

Ստեփանակերտի Ա. Առաքելյան փողոցում՝ նախկին թիվ 6 դպրոցի տարածքում, բնակելի բազմաբնակարան շենք է կառուցվում։

Այս մասին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ շենքը կունենա երկու մասնաշենք՝ 30 բնակարաններով, որոնցից 22-ը երկու սենյականոց, 8-ը ՝երեք սենյականոց։ Մասնաշենքերը կունենան երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկեր։ Բնակարանները կհամապատասխանեն ժամանակակից բոլոր պայմաններին։ Նախատեսվում է նաև բարեկարգել հարակից տարածքը։

Առաջին մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ, իսկ երկրորդը՝ 2022թվականին։ Կապալառուն «Շինվեր պլյուս» ընկերությունն է։ Աշխատանքներն ընթանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ամենից շատ դիտված