copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:18 29-05-2021

Ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. Դմիտրի Պերեպելկին

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել Արցախում հրադադարի և ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի դիտարկման խնդիրները»,- ՌԴ Պն-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ մասին հայտնել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը:

«Անցած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքեր և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:

Մայիսի 21-ին ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի քսան ավտոմեքենաների ավտոշարասյունների անվտանգ անցումը: Նրանցից 12-ը Բերձորի միջանցքով՝ հյուսիսային և հարավային ուղղություններով և ութը Շուշի-Կարմիր Շուկա երթուղով:

Մայիսի 23-ին ռուս խաղաղապահները 127 ուխտավորների ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր:

Մայիսի 25-ին զորամիավորման ռազմական անձնակազմը, ռուսական «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, իրականացրել է մարդասիրական գործողություն՝ Խնկավան բնակավայրերի բնակիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Հումանիտար բեռի ընդհանուր քաշը կազմել է 5 տոննա: 174 մարդ օգնություն է ստացել:

Տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացումը շարունակվում են ռուսական ինժեներական վաշտի կողմից: Մինչ օրս ստուգվել է 1844 շենք, մաքրվել է ավելի քան 657 կիլոմետր ճանապարհ, 2,121 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25,613 պայթուցիկ օբյեկտ:

Մենք գտնվում ենք թիվ 5 դիտակետի տարածքում, որը տեղակայված է Շուշի բնակավայրի տարածքում, որտեղ Ռուսաստանի զինված անձնակազմը միջոցներ է ձեռնարկում ՝ ապահովելու ադրբեջանական ավտոշարասյունների անցման անվտանգությունը և վերահսկելու քաղաքացիական բնակչության տրանսպորտային միջոցների տեղաշարժը Բերձորի ճանապարհի երկայնքով:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրները՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների»,-հայտնել է ռուս սպան:

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
21:45 Ինչպես է վերահսկվում զինծառայողների վարկային բեռը. ԿԲ-ի պարզաբանումը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
23:05 Հայաստանի արդարադատությունը չպետք է դառնա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի գործիք. Ամստերդամ
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը

Ձեզ գուցե հետաքրքրի