copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:23 29-05-2021

Ելույթում Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին

ՌԴ-ում՝ Սանկտ Պետերբուրգում, կայացած «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովին մասնակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ Տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը:

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձր մակարդակի այս հարթակն ու լսարանը օգտագործել է ևս մեկ անգամ բարձրաձայնելու և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։ Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններին, կիրառված արգելված զինատեսակների հետևանքով առաջացած հումանիտար և բնապահպանական ճգնաժամին։

«Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս են հասցրել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։ Ռոմանոս Պետրոսյանը խոսել է պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիայի և ոտնձգությունների մասին Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է