copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:48 31-07-2025

Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործի է անցել ու բոլոր «անցանկալի» ղեկավարներին ազատում է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին Պետրոսյանն ազատել է ՀԷՑ-ի նախկին տնօրենի երեք տեղակալների, նաեւ 4 խորհրդականների, որոնց թվում են եղել ՀԷՑ-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի ընկերներից: Նշենք, որ Պետրոսյանն արդեն ազատել է ՀԷՑ-ի 4 մարզային մասնաճյուղերի տնօրենների ու նշանակումներ է պատրաստվում անել: Հիշեցնենք՝ ArmLur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել է նաեւ Լիլիա Շուշանյանին, որը 2021 թվականին ազատվել էր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից, ապա նշանակվել էր ՀԷՑ-ում Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում կադրային ջարդը շարունակվելու է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում