copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:15 28-05-2021

ԱՄՆ-ն հայտնել է ՌԴ-ին, որ չի վերադառնա «Բաց երկնքի մասին» պայմանագիր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումից առաջ ԱՄՆ-ն հայտնել է ՌԴ-ին, որ չի վերադառնա «Բաց երկնքի մասին» պայմանագիր: Այս մասին գրում է Associated Press-ը:

«Ամերիկայի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը ռուսական կողմին հաղորդել է, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է չվերադառնալ «Բաց երկնքի մասին» պայմանագիր»,- գրում է թերթը:

Ավելի վաղ Պետդուման լիագումար նիստի շրջանակում դատապարտել է «Բաց երկնքի մասին» պայմանագիրը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին Պետդումա է ներկայացրել պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծ:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 1992 թ. մարտի 24-ին Հելսինկիում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ երկրների կողմից: Հունվարի 15-ին ՌԴ-ն հայտարարել է «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու մասին: Իսկ ԱՄՆ-ն 2020 թ. նոյեմբերի 22-ին ավարտել է պայմանագրից դուրս գալու գործընթացը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է