copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:45 26-05-2021

Չի բացառվում, որ Հայաստանը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նա ասել է՝ «այն նախնական մտահղացումը, որն ուներ Ադրբեջանը, այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում», այնուհետև հավելել, որ Սև լիճ կոչվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկի տարածք:

«Ադրբեջանի մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ տեղեկացված լինեն եւ հստակ դիրքորոշում արտահայտեն: ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի: Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտում է, բայց հրապարակային մակարդակում՝ ոչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելուն՝ այդ հարցը շարունականում է քննարկման առարկա մնալ. «Մենք երբեք չենք բացառել եւ չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը լուծելու համար»:

Աշխատանքային մակարդակում գտնվող փաստաթղթի մասին խոսելվ՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Չկա այդպիսի տարբերակ, որ մենք որևէ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց զորքերի դուրս բերման: Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կամ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձեւակերպվում, թե քանի օրվա մեջ են դուրս գալիս Ադրբեջանի զորքերը: Դեռ այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթը չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ՝ առաջինը գերիների ամբողջական վերադարձ, երկրորդը՝ տվել ենք կոորդինատներ, թե զորքերը Ադրբեջանի որ կոորդինատներից անդին պետք է լինեն: Այդ պահից սկսած մեր առաջարկին ոչ մի արձագանք չենք ստացել»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի