copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 10:30 15-09-2022

ՌԴ-ն ՄԱԿ Անվտանգության խորհրդին ծանուցել է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման ջանքերի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում Ռուսաստանը հայտարարել է հակամարտության դադարեցմանն ուղղված սեփական ջանքերի և ՀԱՊԿ աշխատանքի մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի կողմից թե՛ անհատապես, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորման, զինադադարի հասնելու ջանքերի մասին խոսեցինք, այն ջանքերի, որոնք ՀԱՊԿ-ն կներդնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո։ Գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս տեղեկությունը հայտնելու, ջանքեր գործադրելու համար»,- ասել է նա։
Ըստ աղբյուրի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցությունների մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորմանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի խնդրանքով այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը