copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:48 26-05-2021

Թուրքիայում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, ներկայիս Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմական Խարբերդ) նահանգի Օթլուքբելի շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է մայիսի 26-ին` տեղական ժամանակով 00։26-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.34կմ խորության վրա։

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 4․3 բալ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

Ամենից շատ դիտված