copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:55 20-05-2021

Ակցիայի մասնակիցները կառավարության շենքից երթով հասան ԱԳՆ շենքի մոտ

«Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած ակցիայի մասնակիցները կառավարության շենքից երթով հասան ԱԳՆ շենքի մոտ և այնտեղ շարունակեցին իրենց հավաքը:

Ակցիայի ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ ըստ շրջանառվող լուրերի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Նա իրավունք չունի հրաժարական տալու, պետք է դուրս գա ու մեզ բացատրի՝ ինչ գաղտնի պայմանավորվածություն է և ի՞նչ նախարար է, որ տեղյալ չէ բանակցություններից», - նշեց նա:
«Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ու Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցող քաղաքացիները ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց պահանջեցին, որ նախարարը վաղը, մինչև ժամը 13:00-ն իրենց պատվիրակությանն ընդունի և բաց տեքստով ներկայացնի այն անհամաձայնությունները, որոնք, ըստ նրանց, առկա են Նիկոլ Փաշինյանի և Արա Այվազյանի միջև:
Իսկ նախկին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց.
«Հայ-ադրբեջանական սահմանի ոչ մի դելիմիտացիա չի լինելու, մինչև Արցախի կարգավիճակի հարցը չհստակեցվի, ոչ մի դելիմիտացիա չի լինելու, մինչև վերջին ռազմագերին չվերադառնա Հայաստան, ոչ մի դելիմիտացիա չի լինելու, մինչև Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի կորցրած այլ հատվածների ճակատագիրը հայանպաստ լուծում չստանա»:​

Հիշեցնենք, որ մայիսի 19–ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել եռակողմ փաստաթուղթ, որով հինգ գյուղ Տավուշում և մեկ գյուղ Արարատում զիջելու է ադրբեջանցիներին մինչև հայ–ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն Ալիևին դեռևս հունվարի 11–ին է բանավոր պայմանավորվածությամբ խոստացել այս զիջումը, սակայն ավելի ուշ փորձել է հետաձգել խոստումը կատարելու ժամկետները՝ պատճառաբանելով, որ խոստանալիս չգիտեր, որ ընտրություններ են լինելու, ի պատասխան Ալիևը ներխուժել է Սյունիք և Գեղարքունիք։ Փաշինյանը փորձել է պաշտպանություն գտնել Կրեմլում, որտեղից հնչել է երկու հարց. Ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու, և ի՞նչ է Կրեմլից իր ակնկալիքը։

Մինասյանը պնդում է, որ այս փաստաթղթի վրա աշխատանքն ավարտված է, այն շուտով կստորագրվի և կհրապարակվի։ Ըստ նրա, փաստաթուղթն ունի նաև գաղտնի հավելված, որում ամրագրված է դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը և վեց գյուղերի հանձնումը՝ լղոզված ձևակերպումներով։

Այսօր՝ մարտի 20 կառավարության նիստին Փաշինյանը, ըստ էության, չհերքեց այդ փաստաթղթի գոյությունը, ավելին՝ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ստորագրել այն, քանի որ այն «100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ