Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:50 19-05-2021

Երուսաղեմում հրեաները ծեծի են ենթարկել հայ հոգևորականի

Հայր Տիրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 17-ի լույս 18-ի կեսգիշերին՝ մոտավորապես 00։20-ին, մի քանի հրեաներ հարձակվեցին իմ և Հայր Արբակի վրա։ Միասին իջնում էինք Սուրբ Հարության տաճարը՝ ծառայության։ Մեզ տեսնելով սկսեցին հայհոյել եբրայերենով և ռուսերենով՝ «մահ հայերին», «ազերիները լավ արեցին, որ ձեզ սպանեցին», «ձեզ պիտ սպանենք ձեր Եշուայի նման», «մահ քրիստոնյաներին»։ Իսկ երբ նրանց ոստիկանություն հրավիրեցի, պատասխանեցին. «Մենք ոստիկաններին .... ունենք, ոստիկանների առջև ձեզ կծեծենք»։

Ծեծկռտուքն իրենք սկսեցին և առաջին հարվածն ինձ տվեցին, ապա Հայր Արբակն ուզեց ինձ պաշտպանել, և ինքն էլ հարված ստացավ, և երեքով հարձակվեցին Հայր Արբակի վրա և ծանր վիրավորեցին ձախ աչքը։ Ծեծկռտուքի ժամանակ ոստիկաններ կանչեցի, որոնք անմիջապես հասան և չորսից երեքին ձերբակալեցին, որ հիմա ազատ են արձակվել՝ չբացակայելու պայմանով։ Հարուցվել է քրեական գործ։ Դեպքից անմիջապես հետո ոստիկանության բաժին կանչեցի վանքի ավագ թարգման Հայր Վազգենին, որն անմիջապես եկավ և շտապօգնության մեքենայով Հայր Արբակին հիվանդանոց ուղեկցեց։ Առավոտյան՝ բոլոր անհրաժեշտ հետազոտություններից հետո, Հայր Արբակը դուրս է գրվել։

Ոստիկանապետը խոսել է Պատրիարքի հետ և հաստատել, որ քրգործը իր հսկողության տակ է։

Նրանք գողացել են Հայր Արբակի բջջային հեռախոսը։

Դեպքը պատահել է հայոց պատրիարքարանի փողոցի վրա»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը