Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:55 12-05-2021

ՀՀ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է զորավարժության մասին բանակցություններին

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ստորաբաժանումների տեղափոխման և այլ հարցեր:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պատվիրակությունը մայիսի 12-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանում սեպտեմբեր ամսին կայանալիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության նախապատրաստման բանակցությունների երկրորդ փուլին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության մտահղացման հիմքերը, ստորաբաժանումների համակողմանի ապահովման և տեղափոխման, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցեր:

Հիշեցնենք՝ Հայաստանի Զինված ուժերը այս տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում կմասնակցեն երկու զորավարժության։

Ապրիլի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել էին նաև երկկողմ ռազմական համագործակցությանը, ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Առաջինը Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի «Զապադ» համատեղ ռազմավարական զորավարժությունն է։ Երկրորդը՝ «Մարտական եղբայրություն- 2021» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում անցկացվելիք ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրությունը»։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն