copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 23:28 18-08-2025

Զելենսկին համաձայնել է եռակողմ բանակցություններին. նա Թրամփին խնդրել է մասնակցել Պուտինի հետ հանդիպմանը

Զելենսկին Թրամփի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է եռակողմ բանակցություններին։ Նա Թրամփին խնդրել է մասնակցել Պուտինի հետ հանդիպմանը։

«Մենք լավ զրույց ունեցանք Թրամփի հետ: Հնարավոր է՝ բոլոր ժամանակների լավագույնը: Կամ լավագույնը դեռ առջևում կլինի»,- ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել տարածքային հարցեր։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Թրամփի, Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ եռակողմ հանդիպումը շատ կարևոր իրադարձություն է և դրան պետք է հասնել, բայց նախ պետք է հրադադար հաստատել։

Թրամփը նշել է, որ ակնկալում է, որ ԵՄ առաջնորդների և Զելենսկիի հետ հանդիպումից հետո կկնքվեն համաձայնություններ, որոնք կհանգեցնեն Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման։

«Մենք այսօր համաձայնության կհասնենք գրեթե բոլոր կետերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության հարցերի։ Կարծում եմ՝ մեր բանակցություններից հետո կարող է կնքվել խաղաղության համաձայնագիր»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինը Ալյասկայի գագաթնաժողովում համաձայնել է, որ Ռուսաստանը կընդունի անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար։ Ալյասկայի գագաթնաժողովը ամրապնդել է նրա հավատը Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորության նկատմամբ։

Թրամփը նշել է, որ չի հավատում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ «հետագա ագրեսիայի» սպառնալիքին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ