copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:06 10-05-2021

Թավիշը փրկել է քաղաքացիական պատերազմից. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թվականին հետպատերազմյան շրջանում թավիշը փրկել է քաղաքացիական պատերազմից։

Նա դա հետպատերազմյան ճգնաժամի կառավարելի էական օրինակ համարեց։

«Մի խոստում կա, որ տվել ենք ու չենք կարողացել պահել, ասել ենք վերջ թավիշին ու պարզվել է, որ մենք ինստիտուցիոնալ նենց պայմաններ ենք ստեղծել, որ մենք դա այլևս չենք որոշում, ու դա լավ է։ 2020-21 թվականին ետպատերազմյան շրջանում էդ թավիշը մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից։ Սա իրողություն է։ Էդ որ մեզ մեղադրում են՝ կառավարման ձախողում․․․, դուք ուզում եք ասել, որ փաստ էր, որ 2021-ի հետպատերազմյան ճգնաժամը կառավարվելու էր այսպե՞ս։ Մի հատ դուք տեսեք, թե ինչ իրավիճակ է հանրապետույունում։ Այո՛, մենք թուքումուր էլ ենք կերել, հայհոյանք էլ ենք կերել, ամեն ինչ, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, և դա հետպատերազմյան ճգնաժամի կառավարելի էական օրինակ է։ Էդ աղետից հետո Հայաստանի Հանրապետությունում մի կրակոց չի հնչել, հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը , և սա կարող էր տեղի ունենալ բոլոր ասպարեզում կառավարումը ձախողած իշխանության պայմաններո՞ւմ», - ասաց Փաշինյանը՝ նշելով․ - «Մի տարի է Հայաստանում գուժում են սով, ֆինանսատնտեսական համակարգի կոլապս, տնտեսական փլուզում, ոչ մեկը հարց չի տալիս՝ բա էդ կառավարումը բոլոր ասպարեզներում ձախողած կառավարությունը մակրոտնտեսական կայունությունն էդ պայմաններով ո՞նց կարողացավ պահի»։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ