copy image url
Ներքին 5 տարի առաջ - 09:45 10-05-2021

Շուշի վերադարձի ճանապարհը զոհաբերության ճանապարհն է․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը քարոզի ժամանակ ասել է, որ մենք վերադառնալու ենք Արցախ աշխարհ՝ որքան էլ որ դա շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն։

«Այդ բեռն իրենք են իրենց և մեզ բոլորիս համար։ Վերադառնալու ենք Շուշի, վերադառնալու ենք այսօր այլևս գլխատված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ։
Վերադառնալու ենք վրեժի զգացումով. մեր օրերին խաղաղություն չկա։ Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան, բայց ոչ միայն թույլ չենք տալու այս ճանապարհով կորստյան մատնել մեր ապագան, այլ նաև վերականգնելու ենք այդ կյանքը, որ առավել կյանք ունենանք, ինչպես ասում է մեր Տերը։ Կա՞ մեկը, որ չի ուզում վերադառնալ Շուշի, կա՞ մեկը, որ չգիտի դրա ճանապարհը»,-ասել է Սրբազանը իր քարոզում։

Նա նշել է, որ վերադարձի ճանապարհը զոհաբերության ճանապարհն է։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը