copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 19:07 29-01-2026

Փաշինյանը գնում է ներիշխանական «զոհաբերության»՝ «խփում է յուրայիններին, որ օտարները վախենան». քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությունը վերաբերում էր Հայկ Սարգսյանին՝ ներկայիս ՔՊ պատգամավորը, որը սակայն տեղ չի ունենա ՔՊ նախընտրական ցուցակում: Ինչպես արդեն հայտնի է, Հայկ Սարգսյանը դրա համար մեղադրում է Ալեն Սիմոնյանին եւ շրջանակին, ասելով, որ պատճառը բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնելու վերաբերյալ իր օրինագիծն էր:

Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո ակնարկել է, թե Հայկ Սարգսյանն ինքն է առնչվում ինչ որ կոռուպցիոն թեմաների եւ նրան ցուցակից դուրս թողնելը վկայում է, որ ՔՊ-ում դա չեն հանդուրժում:

Նիկոլ Փաշինյանը զոհաբերու՞մ է իր երբեմնի զինակցին, որը այսպես ասած հեղափոխության օրերին նրա կողքին էր ստվերի նման: Ըստ ամենայնի՝ այո: Փաստացի, Փաշինյանը ստիպված է գնալ ներիշխանական «զոհաբերության»: Եվ նրա այդ խնդիրների անխուսափելիության մասին ես գրում եմ դեռեւս 2024 թվականից: Նա իհարկե կփորձի ստանալ հայտնի էֆեկտը՝ «խփիր յուրայիններին, որ օտարները վախենան»:

Բայց, երբ «օտարներին վախեցնելու» հարցում իրավիճակը հասնում է «յուրայիններին խփելու» անհրաժեշտության, դա մեղմ ասած «լավ օրից չէ»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել