copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 07:52 05-05-2021

ՔՊ գրասենյակում լարվածությունը գնալով մեծանում է․ Հրապարակ

«Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մասին մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների, ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանի և Սասուն Միքայելյանի միջև նախ լեզվակռիվ, ապա ծեծկռտուք է ծագել։ Հրապարակի տեղեկություններով, գրասենյակում իշխանության նախընտրական շտաբի ակտիվն է հավաք կազմակերպել, հրավիրել են նաև, այսպես կոչված, «տասովշչիկների»՝ ՀՀ տարբեր մարզերից, որպեսզի քննարկեն ու հասկանան, թե ով որտեղից ինչքան ձայն է բերելու իրենց։

Սուրեն Պապիկյանի մեծ-մեծ խոսելը, թե իրենք ոչ մի մարզում պրոբլեմ չունեն, անգամ՝ Սյունիքում, մի քիչ աշխատանք ու մեծ տոկոսներ են խփելու, նյարդայնացրել է Սասուն Միքայելյանին։ Նա, ըստ լուրերի, Պապիկյանին հորդորել է մեծ-մեծ բրդելու փոխարեն մարզեր գնալ, որ տեսնի՝ ունե՞ն պրոբլեմ, թե՞ ոչ։ Միքայելյանի դիտողությունը դուր չի եկել կուսակիցներին, սկսվել է բանավեճ, լեզվակռիվ, որին միջամտել են նաև Սասուն Միքայելյանին ուղեկցող տղաները․ նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ նրան 3-4 երիտասարդ են ուղեկցում, սակայն պատմեցին, որ ներկաներին հաջողվել է շուտ կանխել քաշքշուկը և թույլ չտալ, որ ձեռնամարտի հասնի։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Միքայելյանը հրապարակային խոսեց Սյունիքի անվտանգ չլինելու մասին և ասաց, որ ցանկացած պահի այնտեղ վտանգ կա, որ մարդ կառևանգեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը