copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:35 11-03-2021

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԼՂ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱԴԲԵՋԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

«Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը փորձում են ներգրավվել Կենտրոնական Ասիայի երկրներին մեր կողմից իրականացվող նախագծերում»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, Անթալիայի դիվանագիտական ​​համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսքով, սրանք են այն հիմնական հարցերը, որոնք քննարկվել են Ուզբեկստան, Թուրքմենստան և Ղրղզստան կատարած այցերի ընթացքում:

Չավուշօղլուն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադբեջանի հաղթանակի կարևորությունը Թուրքիայի համար:

«Երկրի արտաքին քաղաքականությունը ազգի արժեքների հայելին է: Թուրքիան աշխատանքներ է տանում տարածաշրջանին սպառնացող ճգնաժամերը լուծելու ուղղությամբ՝ ներառյալ Կովկասում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան մասում: Ուր էլ որ աշխարհում մարդիկ հալածանքի կամ որևէ աղետի ենթարկվեն, Թուրքիան գնում է օգնության, անկախ այդ մարդկանց լեզվից, դավանանքից և ռասայից»,- հայտարարել է Մեվլութ Չավուշօղլուն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ