copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:10 09-05-2022

Այսօր նշվում է Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման տարեդարձը

Հայ ժողովուրդը 2022թ.-ի մայիսի 9-ին առանձնահատուկ խոնարհումով է նշում Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցին Արցախի ու Շուշիի պաշտպանության համար, սակայն Շուշին կրկին հայտնվեց ադրբեջանական օկուպացիայի մեջ։

Հայաստանում մայիսի 9-ին նախատեսված են մի շարք միջոցառումներ։

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգում մայիսի 9-ին՝ ժամը 10:00-ին, և Հարավկովկասյան երկաթուղում ժամը 14։00-ին քաղաքացիներին կբաժանվեն Գեորգիևյան ժապավեններ։

Ժամը 11։00-ին Հաղթանակ զբոսայգու անմար կրակի մտ տեղի կունենա «Հայաստանի անմահ գնդի» ակցիան։ Ցանկացողները կարող են միանալ ակցիային և անմար կրակի մոտ պարզել իրենց հարազտտների լուսանկարները, որոնք զոհվել են Հայրենական մեծ պատերազմի ընթացքում։ Նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաև Վանաձորում, Հրազդանում, Կապանում և Հայաստանի այլ քաղաքներում։ Մայիսի 9-ին նախատեսված է նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության այցեր Հաղթանակ զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Միջոցառումներ են նախատեսված նաև Արցախում։

Ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում կհայտարարվի Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Լռության րոպեից անմիջապես հետո (ժամը 11:01-ին) Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Մեծ հայրենական, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների:

Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարից Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի պատմական Սուրբ Խաչի առաջնորդությամբ կմեկնարկի Խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Ժամը 14:00-ին «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում կկազմակերպվի «Հաղթանակի ակնթարթներ» մշակութաժամանցային ծրագիր (ավանդական խաղեր,պլեներային նկարչություն, «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր, դաշտային խոհանոցի ծավալում):

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում