copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:48 15-04-2025

Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատից դուրս է եկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի 1-ին շիշը. Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ ուրախությամբ կիսվում եմ բոլորիդ հետ այսօր տեղի ունեցած պատմական իրադարձությամբ. Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի հոսքագծից դուրս է եկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի առաջին շիշը։

Այս կոնյակը պատրաստված է 1945 թվականի բերքից, այն չի վաճառվելու, լինելու է խիստ սահմանափակ խմբաքանակով։

Այս կոնյակի թողարկումը մասն է այն միջոցառումների, որ մենք նախաձեռնել ենք Հաղթանակի 80-ամյակը նշելու նպատակով։ Հայ ժողովուրդն իր նշանակալի մասնակցությունն է ունեցել այդ հաղթանակին։ Հայաստանը և Արցախը տվել են փառապանծ զինվորականներ, հերոսներ, գեներալներ, մարշալներ: Մեր ներդրումն իսկապես մեծ է։

Մենք պետք է հավուր պատշաճի հիշենք մեր հերոսներին, մեր ավագ սերնդի մասնակցությունը մեծ հաղթանակին, և նոր սերունդների համար կարևորենք նրանց անմահ գործը։

Մենք՝ հայերս, եղբայրական ժողովուրդների կողքին, ուս ուսի կռվել ենք՝ մեր արյամբ պահելով մեր հայրենիքի ամեն մետրը և մեր արժանապատվությունը։

Մենք՝ հայերս, մասնակցել ենք, թե´ Մոսկվայի պաշտպանությանը, թե´ Մինսկի, թե´ Փարիզի, և այլ քաղաքների ու պետությունների։ Ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետև չի´ կարելի մեզ բաժանել տարբեր հատվածների, չի կարելի կիսել մեր ժողովրդին։

Մենք մեծ ու շատ թանկ հաղթանակի մի մասն ենք և դրանով պետք է հպարտանալ։

Երբ իմ մտքում ծագեց այս պատմական առիթին նվիրված այս կոնյակի ստեղծման գաղափարը, ես վստահ էի, որ այս կոնյակի ամեն շիշը պետք է ունենա իր արժանի հասցեատերը.

1. Այս կոնյակը ես նվիրելու եմ Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում ապրող այն հայերին, որոնք մեր երկրի և ժողովրդի համար նշանակալից քայլեր են անում, բարձր են պահում հայի պատիվը։

2. Տարբեր ազգերի, տարբեր պետությունների այն ներկայացուցիչներին, ովքեր մեր ժողովրդի և մեր պետության բարեկամներն են, ու իրենց գործունեությամբ նպաստել են մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և մեզ համար կարևոր խնդիրների լուծմանը։

Այս կոնյակներն առաջիկայում կհայտնվեն աշխարհի տարբեր ծայրերում՝ որպես խաղաղության, համերաշխության և հայկական վերածննդի խորհրդանիշ։

Իմ հատուկ որոշմամբ այս կոնյակի առաջին նմուշները ստանալու են Բաքվի բանտերում գտնվող հայորդիների ընտանիքները՝ ի նշան համերաշխության, ի նշան մեր վճռականության՝ անելու ամեն ինչ նրանց ազատության համար»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան