copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 16:50 02-03-2021

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՎ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՎԱԶԵԼ

Ճապոնիայի կառավարությունը քննարկում է արտակարգ իրավիճակի վերացումից հետո ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերին մասնակցող օտարերկրյա մարզիկներին երկիր մուտք գործելու թույլատվության հարցը:

Օլիմպիական խաղերի ընտրական մրցումների մի մասը պետք է սկսվի ապրիլին, և այդ կապակցությամբ մարզիկները կարող են մարտի վերջին Ճապոնիա մտնելու թույլտվություն ստանալ:

Արտասահմանցի մարզիկները սահմանը հատելուց հետո չեն հայտնվի երկշաբաթյա կարանտինում: Սակայն նրանց արգելվելու է լքել մարզահանգրվանների տարածքը, բնակության վայրը և օգտվել հասարակական տրանսպորտից: