copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 23:13 16-08-2026

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը դուրս եկան եզրափակիչ

Մենք վաղը 2 ոսկե մեդալի համար կպայքարենք: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

«87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի մրցակցին ու վաղը կպայքարի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելու համար»,- տեղեկացնում են ֆեդերացիայից:



Ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է նաև, որ ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար:

Հիշեցնենք՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթանում է ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունը: