Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:01 05-02-2021

ԿՈՎԿԱՍԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 75,000 ԵՎՐՈ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ «ԱՐՓԱ» ՊԱՀՊԱՆՎՈՂ ԼԱՆԴՇԱՖՏԻՆ

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2021-ի ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում 75,000 եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին։

Տրվող աջակցությունն ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը, տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի բաժինը։

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել նաև պահպանվող տարածքում էկոտուրիզմի, մասնավորապես՝ կենդանադիտումների զարգացման համար ենթակառուցվածքների, տեխնիկական միջոցների, այդ թվում՝ մեքենայի ձեռքբերմանը։

«Տարիների համագործակցությունը տվել է իր արդյունքը, և այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջն ու այլ կենդանատեսակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված