Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:19 02-02-2021

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԼՈՒՍԱՄՈՒՏԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ՆԵՏԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԼՈՒԽ

Ֆրանսիայի Տուլոն քաղաքում լուսամուտից փողոց են նետել տուփ, որի մեջ մարդու կտրված գլուխ է եղել: Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել այդ տարածքում և ձերբակալել կասկածյալին, հայտնում է Ouest France-ը:

Անցորդները լուսամուտից տեսել են տղամարդու, որի ձեռքերը թաթախված են եղել արյան մեջ: Հաղորդվում է, որ բնակարանի տերը, որից դուրս են նետել գլուխը, ապաստան է տվել երկու անօթևանների, որոնցից մեկինն էլ եղել է կտրված գլուխը:

Ոստիկանությունը ժամանակավոր փակել է այն տարածքը, որտեղ հատուկ գործողություն են իրականացնում: Հրապարակման մեջ տեղեկություն չի տրվել այն մասին, թե իրականում ով է կատարել սպանությունը և մասնատել դիակը:

Անցյալ տարվա աշնանը գլխատման մեկ այլ աղմկահարույց դեպք ցնցել էր Ֆրանսիան: 18-ամյա չեչեն Աբդուլահ Անզորովը հոկտեմբերի 16-ի երեկոյան Փարիզի արվարձանում հսկել էր քոլեջը և սպանել ուսուցիչ Սամյուել Պատիին, որից հետո կտրել էր գլուխը: Սպանության պատճառը Պատիի դասաժամին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցադրությունն էր: Ավելի ուշ Անզորովին գնդակահարել են տեղ հասած ոստիկանները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան