copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:05 27-01-2021

ԱՄՆ-ՈՒՄ MODERNA-Ի ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ ՓՉԱՑՐԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է ՀԱՆՑԱՆՔԸ

ԱՄՆ-ում բուժաշխատողը խոստովանել է կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութի 600 չափաբաժին կանխամտածված փչացնելու մասին: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Տղամարդը Վիսկոնսի նահանգի Aurora Medical Center բժշկական կենտրոնի աշխատակից է եղել:

Մեղադրյալի խոսքերով, ինքն անվստահություն է ունեցել ցանկացած պատվաստանյութի, հատկապես Moderna-ի նկատմամբ:

Իրավապահ մարմինների աշխատակիցներն ընդգծում են, որ ամերիկացին «դավադրության տեսության» կողմնակից է, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը «անվտանգ չէ մարդկանց համար, կարող է վնասել նրանց և փոխել նրանց ԴՆԹ-ն»: Տղամարդը գիշերը 2 անգամ սառնարանից հանել է սրվակներով տուփերը և նորից ետ է դրել մի քանի ժամ անց: Նշվում է, որ այդ խմբաքանակի պատվաստանյութերը ներարկվել են մոտավոր 57 պացիենտի:

Ավելի վաղ ռուս համաճարակաբանն անվանել էր Ռուսաստանում հիվանդությունների անկման պատճառը:

Աշխարհում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է ավելի քան 100.6 մլն վարակակիր, 72.5 մլն-ից ավելի մարդ առողջացել է, 2 մլն-ից ավելի մարդ՝ մահացել: Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակված ավելի քան 3.7 մլն մարդ:

Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Դեղամիջոցը ստեղծվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն կոչվում է «Սպուտնիկ Վ»:

Հոկտեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինը պատմել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին, որը կոչվում է «ԷպիՎակԿորոնա»: Այն ստեղծել է նովոսիբիրյան «Վեկտոր» կենտրոնը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը