copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:15 06-02-2021

ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՏԱՍՆ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ

ElicioTherapeutics ընկերության ամերիկացի գիտնականները ստեղծել են օժանդակ նյութ, որը մեծացնում է պատվաստանյութերի արդյունավետությունը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում:

Նոր պատվաստանյութի օժանդակ նյութի՝ AMP-CpG-ի հակագենն ազդում է անմիջապես ավշային հանգույցների վրա, որտեղ էլ արտադրվում են հակամարմինները: Նրանք փորձարկումներ են անցկացրել մկների վրա, որոնց արդյունքները ցույց են տվել, որ նոր բաղադրությունը կարող է տաս անգամ կրճատել COVID-19-ի պատվաստանյութերի դեղաչափը, իսկ մարդկանց մոտ կպահպանվի պաշտպանության նույն մակարդակը:

Հետազոտողները կարծում են, որ AMP-CpG-ի ավելացումը զգալիորեն կնվազեցնի պատվաստանյութերի դեղաչափը, ինչը թույլ կտա կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստել ավելի շատ մարդկանց ամբողջ աշխարհում։ Նրանք նաև գտնում են, որ նոր դեղամիջոցն ավելի բարձր պաշտպանվածություն կտա մարդկանց, քան նախկինում ստեղծվածները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ EpiVacCorona ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը COVID-19-ի դեմ 100 % է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում