copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:11 27-01-2021

ՅՈՒԼԻԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՆՈՐ ԿԵՐՊԱՐՈՎ

Ինչպես տեղեկացնում է https://www.woman.ru/news/krasunya-yuliya-timoshenko-vernulas-v-politiku-s-kudryami-pukhlymi-gubami-i-bez-morshin-id564495/?fbclid=IwAR39LTIQyBEyDGcglEwME_Ism6ihIZIFkrb9FLJ2J9hyODeyGvMwJ2jNOqQ կայքը Յուլիա Տիմոշենկոն քաղաքականություն է վերադարձել միանգամայն այլ կերպարով։

Քաղաքական գործիչն այս անգամ նորովի է ներկայացել․ նրա սանրվածքի նախկին ազատ ոճին փոխարինելու է եկել հավաքած ու կանոնավոր սանրվածքը։

Նշենք, որ «Բատկիվշչինայի» առաջնորդը 60 տարեկան է․ Արդյո՞ք հմուտ դիմահարդարումը կքողարկի տարիքային բնական փոփոխությունները, թե նա հանրությանը կներկայանա վիրահատությունների շնորհիվ փոփոխված արտաքին տեսքով։

Կարծում ենք ՝ այս հարցի պատասխանն ակնհայտ է: Այստեղ գլխավորն արդյունքն է. Յուլիայի դեմքը փայլում է թարմությունից, դեմքի նուրբ երանգներն էլ ավելի երիտասարդացնում և գեղեցիկ են դարձնում նրան։

Ըստ էության, նախկինում «Էթնիկ սանրվածքներով» հայտնի քաղաքական գործիչը ընտրել է տրամագծորեն հակառակ պատկերը։

Ոճաբանները կարծում են, որ այս կերպ Յուլիան հանդես է գալու քաղաքական կարևոր ու առանցքային հայտարարությամբ. Նա երիտասարդ է, ուժեղ և պատրաստ ակտիվ աշխատանքի և վայ նրանց, ովքեր նրան չեն հավատում։

Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինայի առաջին և առայժմ միակ կին վարչապետն է։

Հիշեցնենք, որ օգոստոսին Յուլիան վարակվել է կորոնավիրուսով և հանրությանը ներկայացավ միայն 5 ամիս անց: Կարծում ենք ՝ վերադարձը ավելի քան դիտարժան էր:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին