copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:07 22-01-2021

ՆՈՐ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴԱՐՁԵԼ․ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ․ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Բազմաբնակարան շենքերում տե­ղադրված բելառուսական վերելակներն իսկական պատուհաս են դարձել երևանցիների համար: Երևանի քաղաքա­պետ Հայկ Մարությանի «մահվան վերե­լակները» նորով փոխարինելու սուրբ գործը կարծես թե ձախողել է:

ArmLur.am-ը տևական ժամանակ է՝ դժգոհություններ է ստանում քաղաքացի­ներից. Նոր վերելակները կամ չեն աշ­խատում, կա՛մ էլ դադարներով են աշ­խատում: Շարուրի 24/2 շենքի չորրորդ մուտքի փոքրիկ բնակիչներ 12-ամյա Անգելինան և 9-ամյա Կատրինն այլ տարբերակ են մտածել իրենց բնակա­րան հասնելու համար, աղջիկներն օգտվում են 10-հարկանի շենքի տանի­քից:

Նշենք, որ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի կողմից հայտա­րարված վերելակների մատակարար­ման մրցույթի հաղթող էր դարձել «Մոգիլյովլիֆտմաշ» բելառուսական ձեռ­նարկությունը: Անցյալ տարվա պայմա­նագրի շրջանակներում ձեռնարկությունն արդեն Երևան է մատակարարել պայմանագրով նախատեսված 500 վե­րելակ, որոնց հիմնական մասն արդեն տեղադրվել է քաղաքի բազմաբնակա­րան շենքերում:

Հին վերելակները նո­րով փոխարինելու գործընթացին Երև­անի քաղաքապետն անդրադարձել է Նաև իր՝ 2020 թվականին կատարած աշխատանքների կարճ հաշվետվու­թյան մեջ: Ըստ քաղաքապետարանի՝ 2020-ին փոխարինվել է 500 վերելակ, ծրագիրը շարունակվելու է նաև ընթա­ցիկ տարում: Բայց AгmLur.am-ը բնա­կիչներից տեղեկացավ, որ քաղաքապե­տարանը նոր վերելակները շահագոր­ծող մասնագետներ չունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում