Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:30 23-03-2026

Քաղաքապետարանը թող 4 մլն-ով տանիքներն ու բռակ վերելակները վերանորոգի, հետո բոուլինգ խաղա․ հարցում

Երևանի քաղաքապետարանի ու 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի միջև բոուլինգի առաջնություն է կազմակերպվել, որի համար ծախսվել է 3 միլիոն 398 հազար 328 դրամ։ Քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է «Սփորթ սերվիս» ՍՊ ընկերության հետ, որն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2024 թվականի փետրվարի 22-ին, իսկ տնօրենը Վլաս Դոխոլյանն է։ ՍՊ ընկերությունը հանդես է գալիս պետական գնումների մրցույթներում, մասնավորապես՝ բասկետբոլի լիգաների և մարզական միջոցառումների կազմակերպման ոլորտում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ քաղաքապետարանը մոտ 4 մլն դրամ է ծախսել՝ բոուլինգի առաջնություն կազմակերպելու համար»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա նորմալ չէ և որ կարելի էր այդ գումարն ավելի կարևոր խնդիրների վրա օգտագործել։

«Էն դեպքում ա ճիշտ, երբ որ բոլոր հարցերը կարգավորված են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իշխանությունը ձեռք է առնում հանրությանը։ «Ընդհանրապես սրանց որ մի քայլն եք դուք համարում նորմալ։ Ես համարում եմ, որ ամեն ինչ արվում ա ավելի վատ, օր օրի ոնց որ դիտմամբ ամեն ինչ անեն, որ էս ժողովրդին քցեն վատ վիճակի մեջ։ Ձեռ են առնում, ներվայնացնում են, հույս ունեմ, որ կվերջանա էս ամեն ինչը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այդ գումարը կարող էին օգտագործել ավելի առաջնային խնդիրներ լուծելու հարցում։ «Իհարկե չէ, շատ աննորմալ եմ համարում, որովհետև հազար ավելի առաջնահերթ հարց կա, որը պետք ա կազմակերպել ու ի կատար ածել․ տանիքներ ա պետք վերանորոգել, անսարք, «բռակ» վերելակներ ա պետք վերանորոգել, էս անթիվ, անհամար փոսերը պետք ա լցնել, հետո նոր զբաղվել բոուլինգով»,- ասաց նա։

«Կարծում եմ՝ ավելի նպատակային կարող էին հատկացնել, օրինակ բարենորոգումներ իրականացնելու համար»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում