copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:45 06-07-2023

Եթե տեսականորեն ՔՊ-ն մնա իշխանության, Երևանի բոլոր վերելակները կփոխարինվեն 2050 թվականին․ Մեսրոպ Առաքելյան

Երևան քաղաքում այս տարվա սկզբի դրությամբ առկա է փոխարինման ենթակա 3200 վերելակ, որից այս տարի նախատեսվում է փոխարինել 500-ը, անցյալ տարի էլ փոխարինվել է 467-ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Լա՞վ բան է արդյոք վերելակների փոխարինումը։ Իհարկե, այո, ոչ միայն լավ, այլև՝ կարևոր, պարտադիր, առաջնային։ Բայց, պարզվում է, որ այս՝ մոտ 1000 վերելակի փոխարինումը կամ դրա ծրագիրը բացառապես նախընտրական խոստում է։

Եվ ահա, Երևան քաղաքի 2024-2026թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաջորդ երեք տարիներին նախատեսվում է փոխարինել տարեկան 100 վերելակ։

Դե ընտրությունները ավարտվում են, պետք է մոռանալ, որ Երևանը խնդիրներ ունի։ Այսինքն, այս տարվա վերջ Երևանը կունենա 2700 փոխարինման ենթակա վերելակ, եթե, իհարկե, այս տարվա 500-ը փոխարինվի։

2700 վերելակը բաժանում ենք տարեկան 100 վերելակի, ստացվում է 27 տարի։ Այսինքն, եթե տեսականորեն (պարզ է՝ դա իրականում տեղի չի ունենալու) ՔՊ-ն մնա իշխանության, Երևանի բոլոր վերելակները կփոխարինվեն 2050 թվականին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում