Արտաքին
Հունաստանը խզել է ՌԴ-ի հետ բոլոր կապերը․ ՌԴ դեսպան
17:28 26-07-2022
Հունաստանում ՌԴ դեսպանն ընդգծել է, որ փետրվարի վերջից երկու երկրների դիվանագիտական հարաբերություններն ամբողջությամբ խափանվել են։ Դեսպանատան միջոցով Հունաստանի հետ կապեր չկան։
ԳՖՀ նախկին կանցլերն արձակուրդը Մոսկվայում է անցկացնում
16:53 26-07-2022
Այնուամենայնիվ, Շրյոդերը ցանկանում է կապ պահպանել Պուտինի հետ՝ չնայած Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։ Նա հայտարարել է, որ չի հավատում ուկրաինական հակամարտության՝ զենքի միջոցով լուծմանը։
Ռուսաստանն Իրանին փող կտա դեպի Ադրբեջան երկաթուղի կառուցելու համար
16:24 26-07-2022
Մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը պատրաստվում է Իրանին 1,5 միլիարդ դոլար տրամադրել երկաթուղիների կառուցման և զարգացման համար, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Իրանում մեկնաբանել են ՌԴ-ի՝ իրանական ԱԹՍ-ներ գնելու խնդրանքը
15:52 26-07-2022
Իրանի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի անդամը ասել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական կապը խախտել է քաղաքական հավասարումները միջազգային ասպարեզում։
Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում են Ադրբեջանի հետ համաձայնեցված
14:40 26-07-2022
Մենք լուրջ և վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Մոլդովան մտահոգություն է հայտնում ռուսական ներխուժման սպառնալիքի կապակցությամբ
14:22 26-07-2022
«Մենք անհանգստացած ենք: Սա ռիսկ է, սա հիպոթետիկ սցենար է, բայց եթե մարտերը շարունակվեն դեպի Ուկրաինայի հարավային մաս և դեպի Օդեսա, ապա մենք, իհարկե, տագնապում ենք», - ասել է Մոլդովայի վարչապետը։
Սեուլը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կարող է միջուկային փորձարկում իրականացնել հուլիսի 27-ին
13:59 26-07-2022
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային փորձարկում իրականացնել ցանկացած պահի, երբ որոշի։
Էրդողանը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից
13:57 26-07-2022
Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:
Financial Times. Սիրիայում թուրքերի ռազմական օպերացիա հավանականությունը նվազել է
13:39 26-07-2022
Ըստ արևմտյան դիվանագետների` հիմա նվազել է հավանականությունը, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիան նոր ռազմական օպերացիա կիրականացնի։
«Արևմտյան քաղաքական գործիչները սխալ են վերաբերվում Պուտինին». Էրդողան
11:23 26-07-2022
Ինչպիսի վերաբերմունք ցուցաբերեք, այնպիսի պատասխան էլ կստանաք, ասել է Էրդողանը։
Մեծ Բրիտանիան պատրաստ չէ ուղղակի միջամտության Ուկրաինայում. Թրաս
11:13 26-07-2022
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նաև հիշեցրել է, որ երկիրն արդեն շատ բան է արել Ուկրաինայի համար։
Պատերազմի սկզբից Ուկրաինայում 5237 խաղաղ բնակիչ է զոհվել, 7035 մարդ վիրավորվել է․ ՄԱԿ
09:07 26-07-2022
Զոհերի թիվը մեծ է Մարիուպոլում (Դոնեցկի մարզ), Իզյումում (Խարկովի մարզ), Լիսիչանսկում, Պոպասնայում և Սևերոդոնեցկում (Լուգանսկի մարզ):
Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի օդային փոխադրումները հարվածի տակ են հայտնվել․ Պուտին
22:57 25-07-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օդային փոխադրումների ներքին ոլորտը հարվածի տակ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։
Ֆրանսիայում խանութները կտուգանվեն միացված օդորակիչի դեպքում դռները բաց թողնելու համար
21:48 25-07-2022
Ֆրանսիայում խանութներին կարգելվի բաց պահել դռները, երբ օդորակիչը կամ ջեռուցումը միացված է, ինչպես նաև գիշերային ժամերին օգտագործել լուսային գովազդ։
ԵՄ-ն Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի վարկ է հատկացրել
21:22 25-07-2022
Եվրամիությունը 1 միլիարդ եվրոյի վարկ է հատկացրել Ուկրաինային, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Գազպրոմը» որոշել է կրճատել գազի մատակարարումը Եվրոպա
20:52 25-07-2022
«Հյուսիսային հոսքով» դեպի Եվրոպա գազի մղումը չորեքշաբթի օրվանից կկրճատվի մինչև իր հզորության մեկ հինգերորդը, հայտնում է «Գազպրոմը»։ Ավելի վաղ նման հնարավորության մասին հայտարարել էր ՌԴ նախագահը։
Կիևը ԵՄ-ին կոչ է արել վիզաներ տրամադրել միայն հատուկ գործողությունը դատապարտող ռուսաստանցիներին
20:27 25-07-2022
Ուկրաինայի իշխանությունները կոչ են անում Եվրամիությանը վիզա տրամադրել միայն այն ռուսաստանցիներին, որոնք գրավոր կդատապարտեն հատուկ ռազմական գործողությունը հարևան երկրի տարածքում։
Հացահատիկի գործարքը չի ազդի Ուկրաինայում հատուկ գործողության վրա․ Լավրով
19:54 25-07-2022
Լավորովի խոսքով՝ Մոսկվան չի խախտել նոր համաձայնագրի պայմանները, երբ խոցել է Օդեսայի նավահանգստի ռազմական հատվածում տեղակայված թիրախները։
ԵՄ-ն կմեղմացնի գազի սպառման կրճատման պահանջները մի շարք երկրների անհամաձայնության պատճառով
18:04 25-07-2022
Աղբյուրները կարծում են, որ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, փոխզիջում կգտնի այս հարցում:
«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի ոչ թե Ուկրաինայում, այլ Բրիտանիայում
17:43 25-07-2022
Ուկրաինայի իշխանությունները ցավագին են արձագանքել մրցույթը տեղափոխելու որոշմանը։
HIMARS-ի օգնությամբ ոչնչացվել է ռուսական 50 պահեստ. Ուկրաինայի ՊՆ
16:48 25-07-2022
Զինամթերքի պահեստների թիվը Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Պատերազմի մեջ մեղավոր է ոչ միայն Պուտինը, այլև Արևմուտքը. Նոամ Հոմսկի
15:09 25-07-2022
«Медуза»-ին տված հարցազրույցում Հոմսկին պատերազմի պատճառն անվանել է սադրանքը, սակայն, ըստ նրա, դա չի արդարացնում պատերազմը:
Իսրայելը կոչ է արել մահապատժի ենթարկել բարձրաստիճան դատախազներին կոռուպցիայի պատճառով
14:17 25-07-2022
«Ликуд» կուսակցության ակտիվիստ Բեն Շուշանը կոչ է արել մահապատժի ենթարկել Պետական դատախազության ավագ դատախազներին:
Ուկրաինայի հատուկ ծառայությունները օդաչուին կաշառելով ցանկացել են ռուսական ինքնաթիռ առևանգել. ՌԴ ԱԴԾ
13:52 25-07-2022
ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից հայտնել են, որ գործողությունը համակարգվել է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների կողմից։