copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:48 25-07-2022

HIMARS-ի օգնությամբ ոչնչացվել է ռուսական 50 պահեստ. Ուկրաինայի ՊՆ

Զինամթերքի պահեստների թիվը Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Սա կոտրում է նրանց (ռուսական) նյութատեխնիկական շղթաները և զրկում ակտիվ ռազմական գործողություններ իրականացնելու և մեր զինված ուժերը զանգվածային հրետանային ռմբակոծություններով ծածկելու հնարավորությունից»,- ասել է նախարարը։

HIMARS-ն ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ բարձր շարժունակությամբ, իսկ ճշգրտությամբ և հզորությամբ համեմատելի է ռումբի հարվածի հետ: Ուկրաինան վերջերս է ստացել այդ կայանքները ԱՄՆ-ից, ինչից հետո ռուսական զինամթերքի պահեստները ռուսական զորքերի կողմից գրավված ուկրաինական տարածքներում սկսել են պայթել մեկը մյուսի հետևից։ Նոր զինատեսակները թույլ են տվել ուկրաինացիներին կրակել ավելի երկար հեռավորությունների վրա և ոչնչացնել ռուսական բանակի զինամթերքը, հրամանատարական կետերն ու կամուրջները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում